Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
Գյումրիի Անի թաղամասում տեղակայված 34/5 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի անդամը փորձել է առանց անձնագրի քվեարկել, սակայն դիտորդի դիտարկումից հետո քվեատուփ գցելուց առաջ չի քվեարկել, և քվեաթերթիկը ծրարով մարվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը։ Այդ կապակցությամբ կազմվել է արձանագրություն։
Նշենք, որ այս կազմակերպության 230 դիտորդներ օնլայն ռեժիմով ներկայացնում են այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող։
Որպես ընտրախախտում կազմակերպությունը ներկայացնում է նաև, որ Գառնիում 27/1 ընտրատեղամասում կան ընտրացուցակի հետ կապված խնդիրներ, և բացի այդ՝ եղբայրը ընտրացուցակում ստորագրել է և իր, և քրոջ փոխարեն, բայց քվեարկել է միայն իր փոխարեն:
Ըստ աղբյուրի, հանձանաժողովը ընտրախատում չի արձանագրել, պատճառաբանելով, որ միևնույն է քույրն էլ է մասնակցելու ընտրությանը:
Առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ կազմակերպության օն-լայն հեռարձակման արդյունքներով, արձանագրվել է 17 ընտրախախտում։
Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Հայաստանի 6 մարզերում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր: Ընդհանուր առմամբ, ընտրություններ կկայանան 372 համայնքում:
Նոր ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում Հայաստանի խոշոր երկու քաղաքներից երկուսում՝ Գյումրիում և Վանաձորում։ Այս ընտրությունների արդյունքներով, այդ քաղաքները կունենան քաղաքապետեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան