Գյումրիում քվեարկել են թեկնածուները
Գյումրու ավագանու անդամի ընտրություններում առաջադրված թեկնածուներ Սամվել Բալասանյանը՝ «Բալասանյան» դաշինքից և «Բարգավաճ Հայաստանից» Վարդևան Գրիգորյանը քվեարկության են եկել իրենց թոռնիկների հետ։ Քվեարկությունից հետո նրանք հայտարարեցին, որ «քվեարկել են հանուն Գյումրու ապագայի»։
«Մենք որևէ խնդիր չունենք, որ ընտրախախտում անենք, ես հորդորել եմ բոլոր կուսակցություններին, որ որևէ խախտում չկատարեն և լինի արդար ազատ թափանցիկ ընտրություն։ Ժողովուրդը պետք է ակտրիվ մասնակցի ու ընտրի ում ուզում է», -քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Նա տեղեկացրեց, որ ինքն անում է ամեն ինչ, որ «որևէ խախտում կամ փող բաժանել չլինի»։
ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը նախ լրագրողներին հորդորեց ընտրությունների հետ չկապել իր որդու մահը և շահարկման թեմա չդարձնել, այնուհետև հայտարարեց, որ որևէ ընտրախախտման մասին ահազանգ դեռ չի լսել։
«Ես քվեարկել եմ հանուն գյումրեցու արժանապատվության և հանուն Գյումրու վաղվա օրվան», - հայտարարեց Գրիգորյանը։
Գյումրեցի պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ խախտումների վերաբերյալ առավոտից փաստեր ստացել են։
«Ուղղորդումներ են եղել, մարդիկ, ովքեր տեղամասից դուրս ուղղորդել են ընտրողներին», -հավելեց թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան