Գյումրիում դիտորդ է մահացել
Գյումրու ավագանու անդամի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Գուրգեն Կոստանյանը առաքելությունն իրականացնելու ժամանակ մահացել է։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։
«Դիտորդը, որը շուրջ 50 տարեկան կլիներ, աբշիրնի ինֆարկտ է ստացել, սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և նրա մահը բացարձակապես կապված չէ ընտրական գործընթացների հետ։ Այդ տեղամասը շատ հանգիստ տեղամաս էր», -հայտնեց ԸԸՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան