Վանաձոր. Քվեարկողը նկարել է քվեարկած թերթիկը
Վանաձորում, մասնավորապես թիվ 30/10 ընտրատեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հաղորդմամբ, քվեարկության գաղտնիության խախտում է տեղի ունեցել. Քվեարկողը քվեախցում քվեարկելուց հետո լուսանկարահանել է իր քվեաթերթիկը, նոր դրել ծրարի մեջ և գցել քվեատուփ։
Դիտորդները նկատել են և հանձնաժողովի նախագահին զգուշացրել, որ քվեարկողը նկարել է։ Դրանից հետո խոսակցությունը շարունակվել է տեղամասից դուրս քվեարկողի և ոստիկանների հետ։
Ըստ նախաձեռնության՝ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը չի արձանագրել խախտումը։
Նույն նախաձեռնությունը որպես ընտրախախտում ներկայացնում է նաև միկրոավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամաս տանելը, օրինակ, ահազանգերից մեկի համաձայն, Գառնիում գտնվող 27/1 ընտրատեղամասում մինի ավտոբուսով մարդկանց են բերել ընտրատեղամաս, որ քվեարկեն:
«Նվազագույնը 12 հոգու բերել են: Դեռ հանձնաժողովի նախագահին չեն տեղեկացրել: Առկա են լուսանկարներ», -նշվում է նախաձեռնության կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանի աշխատակազմը հետևում է ընտրությունների ընթացքին
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
- Ընտրատեղամասում քվեարկությունն սկսելուց առաջ աղոթել են
- Գյումրիում հանձնաժողովի անդամը փորձել է քվեարկել առանց անձնագրի. «Քաղաքացի դիտորդ»
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին