Կապան. «1018 ընտրողից կքվեարկեն 600-ը, ոչ ավել»:
Կապանի թիվ 38/12 ընտրությունները նորմալ են ընթանում, ոչ մի խախտում չունենք: «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Լուսինե Հարությունյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել են 352 քաղաքացի, ցուցակով գրանցված են 1018 ընտրող:
Լ.Հարությունյանի կանխատեսմամբ մինչև ընտրությունների ավարտը մասնակիցների քանակը կլինի մոտավորապես 600-ը. «Դրանից ավել չի եղել»:
Լ.Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև այս պահը խախտումներ, կուտակումներ, արտառոց դեպքեր չեն գրանցվել:
«Բարեհաջող ընթանում են մեր ընտրությունները»,- հավելեց հանձնաժողովի նախագահը: