Հայաստանի ՏԻՄ ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28.18 %-ը
Այսօր հանրապետության 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 209.700 է կամ 28.18 %: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
Գյումրիում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 22.126 է կամ 17.56 %, Վանաձորում` 21.943 կամ 22.73 %:
Կապանում 30380 ընտրողներից արդեն քվեարկել են 11151 քաղաքացիներ՝ ապահովելով այս ժամի համար 36,71 տոկոս մասնակցության ցուցանիշ:
«Panorama.am»-ի հետ զրույցում թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը նշեց, որ ժամը 14:00-ի դրությամբ քաղաքում բացված 21 ընտրատեղամասերից էական բողոքներ և խախտումների մասին արձանագրություններ չեն ստացվել:
«Եղել են մասնակի կուտակումներ, ինչը բնականոն երևույթ է, և տեղում կարգավորվում է ոստիկանների և հանձնաժողովների անդամների կողմից: Ընտրությունների ընթացքի վրա ազդող էական խախտումներ այս պահի դրությամբ դեռ չեն արձանագրվել»,-նշեց հանձնաժողովի քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին