Ոստիկանությունն ընտրախախտումների մասին 18 հաղորդում է ստացել
Այսօր Հայաստանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին հաղորդումներ։ Ըստ այդմ՝ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝
- Շիրակի մարզ - 6,
- Լոռու մարզ - 5,
- Գեղարքունիքի մարզ - 4,
- Կոտայքի մարզ - 3:
Հաղորդումներ են ստացվել՝
- ԶԼՄ-ներից – 5,
- հանձնաժողովի անդամներից - 2,
- քաղաքացիներից – 9,
- ոստիկանության ծառայողներից - 2:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ջարդել հեռախոսը. Hetq.am
- Քաղաքապետի թեկնածուները քվեարկել են Վանաձորում
- Գյումրիում քվեարկել են թեկնածուները
- Արթիկում ՌԴ քաղաքացու անձնագրով քվեարկություն է կատարվել
- Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 84.601 ընտրող
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
- Ընտրատեղամասում քվեարկությունն սկսելուց առաջ աղոթել են
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին