Ռուսաստանին մեղադրում են Հալեպի հիվանդանոցներից մեկը ռմբակոծելու մեջ
Սիրիացի ապստամբները և հումանիտար աշխատողները «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել են, որ Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների օդային ուժերը ավիահարվածներ են իրականացրել Հալեպի տարածքում և դրա շուրջ գտնվող ապստամբների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ավերվել է քաղաքի գլխավոր հիվանդանոցներից մեկը։
Գործակալության զրուցակիցները պնդում են, որ ավիահարվածների հետևանքով մահացել է առնվազն երկու հիվանդ, որոնք այդ պահին գտնվել են հիվանդանոցում։ Տուժել է ևս 13 հոգի։
Գործակալությունը նաև նշում է, որ ավիահարվածներ են հասցվել նաև ապստամբների համար կարևոր նշանակություն ունեցող համալրման ճանապարհների վրա, որոնցից մեկն էլ Կաստելոն է։
Ապստամբների խոսքով՝ առնվազն 7 հրթիռ հարվվածել է հիվանդանոցի շենքին։ Նրանք համոզմունք են հայտնել, որ այդ հարվածները հասցրել են ռուսական ինքնաթիռները և սիրիական իշխանությունների ուղղաթիռները։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկներից Մուհամեդ Աբու Ռաջաբը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն այլևս ի վիճակի չի լինի սպասարկել հիվանդներին, քանի որ լուրջ վնասներ է կրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան