Սիրիական բանակը և կամավորականները ազատագրել են Հալեպի Շկեյֆ շրջանը
«Սիրիական բանակին և Քրդական ինքնապաշտպանական ուժերի ջոկատներին հաջողվել է ճեղքել ահաբեկիչների պաշտպանությունը և ազատագրել Շկեյֆ կոչվող արդյունաբերական շրջանը, որը գտնվում է Հալեպի հյուսիս-արևմուտքում։ Դրանով իսկ մենք թշնամու ուժերը ետ ենք մղել և հեռացրել ենք Հալեպի հյուսիսային մասից համալրում ստանալու ճանապարհից», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է գործակալության զրուցակիցը։
Կամավորական ուժերի տվյալներով՝ կառավարական ուժերը և քրդերը միաժամանակյա հարձակում են իրականացրել երկու կողմերից։ Այժմ շենքերը մաքրվում են ահաբեկիչներից։
Նշենք, որ սիրիական բանակը վերահսկում է Հալեպի մոտ կեսը։ Սեպտեմբերի 22-ին կառավարական ուժերի հրամանատարությունը հայտնեց քաղաքի արևելյան մասում ամրացած ահաբեկիչների դեմ գործողություն սկսելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան