Գյումրիում անձը քվեարկել է վարորդական վկայականով
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում: Դիտորդական առաքելությունը իրականացնում են 200 անձինք՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:
Տարածած հաղորդագրությամբ կազմակերպությունը ներկայացնում է արձանագրած խախտումները.
«Ժամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել է 17.746 ընտրող:
Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են:
«Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է:
Կուտակումներ, ընտրողների տեղափոխում
Թիվ 30/58 - Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել:
Թիվ 30/14 - դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս:
Թիվ 34/56 - Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս:
Թիվ 34/59 - Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում, որպեսզի երկրորդ համարին ընտրեն:
Քվեարկության գաղտնիության բացահայտում
Թիվ 30/27 - Դիտորդի ներկայությամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել:
Այլ անձի փոխարեն քվեարկություն
Թիվ 34/76 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:
Թիվ 34/39 - Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:
Թիվ 30/49 - Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել:
Քվեարկության կարգի այլ խախտումներ
Թիվ 30/56 - Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝ 410-440 հարաբերակցությամբ:
Թիվ 30/27 - Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել:
Թիվ 30/55 - Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել են
Թիվ 30/47 - Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ:
Թիվ 30/16 - Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը:
Թիվ 30/40 - Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամանքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։
Թիվ 34/81 - Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել:
Թիվ 34/33 - Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից:
Թիվ 34/33 - Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա:
Թիվ 34/27 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:
Թիվ 34/33 - Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:
Թիվ 34/65 - Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին:
Թիվ 34/13 - Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է:
Թիվ 34/64 - Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը:
Թիվ 34/72 - Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով:
Թիվ 30/50 - Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում:
Թիվ 30/20 - Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ:
Թիվ 30/16 - Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում:
Թիվ 30/19 - Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում դիտորդ է մահացել
- Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակիցների թիվը անցել է 40 տոկոսից
- Գառնիում քաղաքացին պարզել է, որ իր փոխարեն քվեարկել են
- Ոստիկանությունը 53 տեղեկություն է ստացել ընտրությունների ընթացքից
- Կապանի 38/10 տեղամասում աշխատանքային մթնոլորտ է
- Գյումրիում քաղաքացին մնացել է վերելակի ճաղերի և պատի արանքում
- Վանաձորում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ջարդել հեռախոսը. Hetq.am
- Գյումրիում քվեարկել են թեկնածուները
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան