Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը. Ասլանյանը՝ վանաձորցիներին
Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ իրենց հաջողությունը նվիրում է յուրաքանչյուր վանաձոցու։
«Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս,ովքեր մեզ վստահեցին։Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց,ովքեր մեզ ձայն չտվեցին։Հավատացած եղեք՝ես տարբերակում չեմ դնելու վանաձորցիների միջև։ Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը», -իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ասլանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն
«Բարգավաճ հայաստան» կուսակցությունը ստացել է 2872 քվե
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 10899 քվե
Համախմբում կուսակցություն՝ 984
Հայ Ազգային կոնգրես կուսակցություն՝ 551 քվե
Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2522
Հանրապետական կուսակցություն՝ 14889 քվե
Հայկական վերածնունդ կուսակցություն՝ 5286 քվե
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 1617քվե
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան