Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի եղբայրը
Թուրքիայի ոստիկանությունը Իզմիր քաղաքում ձերբակալել է նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, ով մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, եղբորը: Կուտբետտիմ Գյուլենը հետախուզվում էր եղբոր կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեության մեջ ներգրավված լինելու մեղադրանքով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Аnadolu կայքին:
Ձերբակալության օպերացիան իրականացրել է Իզմիրի ոստիկանությունը՝ ունենալով օպերատիվ տվյալներ այն մասին, որ կասկածյալը թաքնվում է բարեկամներից մեկի տանը:
Այժմ Կ. Գյուլենը գտնվում է ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում:
Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Բախումների ժամանակ զոհվել էր ավելի քան 240 քաղաքացի, վիրավորվել ավելի քան 2000 մարդ: Հեղաշրջման փորձը ճնշվել էր: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ֆ. Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հայտարարել, որ մասնակցություն չի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան