Համախմբում կուսակցությունը վերաքվեարկություն անցկացնելու մասին դիմում է ներկայացնելու
«Համախմբում» կուսակցությունը դիմելու է 34/03 ընտրատեղամասում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու համար։ Այդ մասին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Բացի այդ, ըստ աղբյուրի, դիմելու են նաև մի քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր Գյումրու ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե։
«Ալյանս»-ը՝ 774 քվե
«Բարգավաճ Հայաստան»՝ 9344 քվե
ԳԱԼԱ՝ 4517 քվե
«Գյումրեցու ոգի» կուսակցություն՝ 2475 քվե
Գործարար կուսակցություն՝ 556 քվե
Համախմբում կուսակցություն՝ 2469 քվե
Հայ Ազգային կոնգրես կուսակցություն՝ 471 քվե
Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2313 քվե
Հայկական Վերածնունդ կուսակցություն՝ 4578 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 638 քվե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան