Մարտունիում գործող քաղաքապետը պարտվել է
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետը պարտվել է: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, ՀՀԿ կողմից առաջադրված Բագրատ Հարությունյանի օգտին քվեարկել է 2 493 մարտունեցի:
Նրա միակ մրցակիցն անկուսակցական, ինքնաառաջադրված Արմեն Ավետիսյանն էր: Վերջինիս օգտին քվեարկել է 2 754 ընտրող:
Ընտրելու իրավունք ունեցող 10 152 քաղաքացուց այստեղ ընտրություններին մասնակցել է 5 558 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին