Նիկոլ Փաշինյանն ընդունել է պարտությունը
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում իրենց պարտությունը։
«Գյումրիում եւ Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։
Նշենք, որ այս առայժմ հայտնի չեն այս երկու համայնքներում կայացած ավագանու անդամի ընտրությունների արդյունքները, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, երկու համայնքում էլ առաջին տեղում Հանրապետական կուսակցությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան