Սիրիայում մահապարտի իրականացրած պայթյունից տուժածներ կան
Սիրիայի Համա քաղաքի Ալ-Ասի հրապարակում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել, կան նաև զոհեր:
«Ահաբեկիչը պայթյունն իրականացրել է գոտու վրա ամրացված սարքի միջոցով: Զոհերի և վիրավորների թիվը դեռևս հայտնի չէ»,-նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը և զինվորականները շրջափակել են տարածքը: Տեղում հրշեջներ ու բժիշկներ են աշխատում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին