Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն
Ըստ նախնական տվյալների, Վանաձորի ավագանու անդամի ընտրությունների արդյունքներով քաղաքի ավագանին կազմված կլինի հինգ քաղաքական ուժերից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա ներկայացմամբ, ընտրությունների արդյունքներով, Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ։
«Ակնհայտ է, որ առաջին քայլով մենք գնալու ենք մեր կենտրոնական կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ-ի հետ համագործակցության, իսկ այդ պարագայում մենք ունենում ենք 15 մանդատ», -հավելեց Աշոտյանը։
Նրա խոսքով, նույն համագործակցությունը կփորձեն անել նաև ընդդիմադիր դաշտում, ինչը «հետաքրքիր է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան