«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է Վանաձորում գրանցած ընտրախախտումները
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Վանաձորում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու անդամի ընտրություններում կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները.
«-30/46 (Թիվ 41 մանկապարտեզ, Շիրակացու 1 փակուղի) ընտրատեղամասում վստահված անձը քվեախցիկում հայտնաբերել է դատարկ քվեաթերթիկ, Այսինքն՝ տվյալ տեղամասում «կարուսել» կոչվող ընտրակեղծարարության փորձ է արվել։ Կազմվել է արձանագրություն։
-30/39 ընտրատեղամասում (Լոռի ժամանցի կենտրոն) եղել են կուտակումներ։
-30/15 (Թիվ 13 դպրոց, Ուսանողական փ․ 7), 30/13 (Թիվ 25 դպրոց, Վիկտոր Համբարձումյան փ․2) և 30/10 (ՄՄՄՊ մարզադպրոց, ՀՈԱԿ Սոխումի փ․ 5) և 30/51 ընտրատեղամասերում ընտրակաշառք է բաժանվել։
-30/16 (թիվ 23 դպրոց, Իսահակյան փ 3ա) ընտրատեղամասում վստահված անձը նկատել է, որ ընտրողը քվեախցիկից դուրս է եկել առանց ծրարի քվեաթերթիկով։
-30/54 (թիվ 30 դպրոց, Տարոն 2, ՔՇՀ-4, Ուկրաինական փողոց) ընտրատեղամասի արտաքին պատին վստահված անձը հայտնաբերել է փակցված կարմիր գույնով ինքնասոսնձվող թղթին նշված վեց թվանշանը։
-30/39 (Լոռի ժամանցի կենտրոն, Կ Դեմիրճյան, փ 25/1) ընտրողն առանց քվեաթերթիկի ծրարը նետել քվեատուփը, իսկ քվեաթերթիկը հայտնաբերվել է քվեախցիկում։ Հանձնաժողովի նախագահը պատռել է և մարել քվեաթերթիկը։ Կազմվել է արձանագրություն։
-30/15 ընտրատեղամասում եղել են կուտակումներ։
-30/24 (թիվ 8 դպրոց, Մաշտոցի փ․1)ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ինչ-որ թղթից արտագրություն է արել՝ միաժամանակ նայելով ընտրողների ցուցակին։ Լուսավոր Հայաստան Կուսակցության վստահված անձը պահանջել է դադարեցնել արտագրությունը, որից հետո հանձնաժողովի անդամը թաքցրել է թուղթը։
-30/04 (թիվ 19 դպրոց, Չուխաջյան փ․ 12 ա) և 30/10 ընտրատեղամասերում վստահված անձը տեսել է, թե ինչպես է ընտրողը նկարում քվեաթերթիկը։ Ոստիկանի պահանջով նկարները ջնջվել են, իսկ քվեաթերթիկը՝ մարվել։ Կազմվել է արձանագրություն։
-30/30 (Կենտրոն համալիր-մարզադպրոց, Հերացու փ․ 41 ) ընտրատեղամաս է այցելել ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որն այդ ընտրատեղամասի ընտրողը չի հանդիսանում։ Ընտրատեղամասից հեռանալու պահանջին արձագանքել է, որ այդտեղ քվեարկում է իր կինը և չի հեռացել։
-30/49 ընտրատեղամասում (թիվ 7 դպրոց Շիրակի խճուղի 64) ստորագրել են ուրիշ անձի անվան դիմաց։ Կազմվել է արձանագրություն։
-30/06 (Երևանյան խճուղի 64 ա) ընտրատեղամասից վստահված անձն ահանազանգում է, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության վստահված անձը ընտրողների ցուցակից թվեր է դուրս գրում և փոխանցում անհայտ անձանց»։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ջարդել հեռախոսը. Hetq.am
- Քաղաքապետի թեկնածուները քվեարկել են Վանաձորում
- Վանաձոր. Քվեարկողը նկարել է քվեարկած թերթիկը
- Գյումրիում և Վանաձորում վստահված անձինք ուղղորդում են ընտրողներին. ՀՔԱՎ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան