Քաղաքական 12:09 03/10/2016 Հայաստան

Քաղաքագետը բացատրել է Նալբանդյանի վերանշանակման տրամաբանությունն ու մատնանշել նոր Պաշտպանության նախարարից սպասելիքները

«Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանկվելու է իր պաշտոնում:  ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվելու է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, Մովսես Հակոբյանը նշանակվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նշենք, որ դեռևս այս նշանակումների մասին ՀՀ նախագահի հրամանագրերը չեն հրապարակվել, բայց  արդեն մամուլում շրջանառվում են այս նշանակումների մասին լուրերը: 

«Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման  դեպքում տրամաբանությունը հասկանալի է: Իրականում, ի տարբերություն մոտեցումների, հասարակության մեջ կարծիքների, վերանշանակման գլխավոր պատճառը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի համար կարևոր են որոշ այլ հատկանիշներ, որոնք երևի թե այնքան էլ տեսանելի չեն հասարակության համար: Էդվարդ Նալբանդյանը սովետական դպրոցի դիվանագետների շարքից է,  բավականին անհարմար գործընկեր է  ադրբեջանցի և թուրք իր գործընկերների համար: Իհարկե, նաև սովետական դիվանագիտական դպրոցն ունի իր թերությունները, հասարակական, ինֆորմացիոն դաշտում երևի թե այդքան տեսանելի չէ, բայց, գուցե նախագահի հաշվարկներով, դա  լիովին կոմպենսացվում է այն հատկանիշներով, որոնք երևում են ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ գործունեության մեջ»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով Վ. Սարգսյանի նշանակման մասին, Ս. Մինասյանն ասաց. «Նախկին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամենաերկարաժամկետ պաշտպանության նախարարներից մեկն է, ով բավականին լուրջ գործունեություն է ծավալել: Այդ մասշտաբի գործչին փոխարինելը նշանակում էր, որ պետք է  համարժեք տարբերակ ընտրվեր:  Հասկանալի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության ավելի ակտիվ ներգրավածությունը:  Բացի այդ՝ բավականին տեղյակ է այս ոլորտին: Այն հանգամանքը, որ քաղաքացիական անձ է նշանակվում այս պաշտոնում, նույնպես չպետք է լուրջ զարմանաք առաջացնի, քանի որ Հայաստանում ունենք պրակտիկա»:

Նա ասաց, որ  ի տարբերության Ադրբեջանի, շատ այլ հետխորհրդային երկրների, Հայաստանն արդեն իսկ ունի բավականին արդյունավետ փորձ քաղաքացիական նախարարների մասնակցությունն այս ոլորտում. «Առավել ևս գաղտնքի չէ, որ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ անդամ երկրների հետ հարաբերություններում այդ ոլորտը ոչ պակաս մասն է կազմում մեր պաշտպանական, անվտանգային ռազմավարութան, քան զուտ ինչ-որ ռազմական բաղադրիչը»:

Ըստ քաղաքագետի,  որոշ ձեռքբերումների հետ մեկտեղ Վիգեն Սարգսյանի առջև լուրջ խնդիրներ են կանգնած, առաջնահերթ հարցերից բացի պետք է հեռանկարային լուծումներ գտնել: Ս. Մինասյանի կարծիքով, նոր նախարարի համար առաջնահերթություններից պետք է լինի նոր ռազմական դոկտրինի, ընդհանրապես, անվտանգային, պաշտպանական ոլորտում  կոնցեպտուալ փաստաթղթերի  ստեղծումը, զսպման ռազմավարության մշակումը: 

«Կարծում եմ՝ այս նշանակումը դրական կլինի: Հասկանալի է՝ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է, նախագահի աշխատակազմի ղեկավարի նշանակումը պաշտպանական ոլորտի ուշադրության աստիճանի բարձրացման ինդիկատոր է հանդիսանում»,- ասաց նա:

Ըստ նրա, Վիգեն Սարգսյանի  նշանակումը՝ և անձնական, և իր զբաղեցրած պաշտոնով,  պետք է առնվազն խթանի նոր ուղղություն պաշտպանական ոլորտում:

«Մյուս կողմից ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի նշանակումը որոշ քաղաքական մեսիջ ունի. արցախցի զինվորականի նշանակումն Ադրբեջանին, արտաքին ուժերին մեսիջ է ավելի կոշտ, վճռական ռազմական քաղաքականություն իրագործելու մասին, այդ թվում նաև՝ որևէ մեկի մոտ  չպետք է խնդիրներ առաջանա տարածքների, միակողմանի, ոչ համաչափ զիջումների հնարավորության առումով»,- նշեց նա՝ հավելելով, որ տրամաբանական է նախկին գլխավոր շտաբի պետի նշանակումը Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում, քանի որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա բավականին դեր է խաղացել զինվորական համակարգի համար, նաև, հաշվի առնելով, որ տարիքի առումով մոտենում էր զորացրման ժամկետը, որպես խրախուսանք կարելի է դիտարկել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}