Կամերունի հավաքականի ռեկորդակիրն ընկել է կոմայի մեջ
Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիգոբեր Սոնգը, ով խփած գնդակների քանակով ընտրանու ռեկորդակիրն է, կաթվածից հետո ընկել է կոմայի մեջ: Այս մասին տեղեկացնում է crtv.cm-ն:
40-ամյա Սոնգին երեկ տեղափոխել են Յաունդեի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը գնահատվել է կայուն, սակայն մի քանի ժամ անց վատթարացել է:
Սոնգը Կամերունի հավաքականի կազմում անցկացրել է 130 հանդիպում: Նա մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների 1994, 1998, 2002 և 2010 թթ.: Մարզական կարիերան ավարտել է 2010 թ.: 2015 թ. նշանակվել էր Չադի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա