Մեծ բասկետբոլը վերադառնում է Երևան
Երևանի «Ուրարտուն», որը Վրաստանում անցկացրած ուսումնամարզական հավաքի շրջանակներում 4 հանդիպում անցկացրեց և նույնքան հաղթանակ տոնեց, վերադարձել է Երևան և շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի Սուպերլիգայի մեկնարկային տուրի հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին կհանդիպի «Ռյազանի» հետ: Խաղը տեղի կունենա Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կսկսվի ժամը 19:00-ին: Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին և կսկսվի ժամը 19:00-ին:
Խաղերի մուտքը լինելու է տոմսերով, որոնք վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա