Ռաֆայիլով. «Մանչեսթերում շատ էին հարբածները, իսկ տղամարդիկ համբուրվում էին իրար հետ»
Ուկրաինայան «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆայիլովն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե որքան վատ տպավորություններ է բերել Մանչեսթեր քաղաքից, որտեղ թիմը Եվրոպա լիգայի խաղարկության շրջանակներում հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Քաղաքը շատ կեղտոտ էր: Մեր հանգրվանած հյուրանոցի դիմաց, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, ամբողջ գիշեր ասֆալտին քնած էին թափառաշրջիկները: Շատ էին հարբած մարդիկ: Ինձ համար տհաճ էր տեսնելը, թե փողոցներում ինչպես էին քայլում ու միմյանց հետ համբուրվում տղամարդիկ:
«Օլդ Տրաֆորդի» մասին ոչինչ չունեմ ասելու: Իհարկե այն հիասքանչ է: Մարզադաշտն արդեն 106 տարեկան է: Հանդիպման կազմակերպչական աշխատանքերը ևս կատարված էին նախանձելիորեն լավ»,- պատմել է Ռաֆայիլովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա