Ֆյուրի. «Բռնցքամարտն ամենաձանձրալի բանն էր, որով երբևէ զբաղվել եմ»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Բռնցքամարտն ամենաձանձրալի բանն էր, որով երբևէ զբաղվել եմ: Ես լավագույնն եմ, ես հեռանում եմ»,- թվիթերյան իր էջում գրել է բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ֆյուրիի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել և նրա արյան մեջ կա կոկաին: Սեպտեմբերի 24-ին մարզիկը չեղյալ էր հայտարարել ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտը` պատճառաբանելով առողջական խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա