Մխիթարյանն ու Նոլիտոն մոռացել են թշնամությունը ու ընթրել միասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նոլիտոն համատեղ երեկո են անցկացրել Մանչեսթերի կենտրոնում։ Ֆուտբոլիստներին ընկերների ուղեկցությամբ նկատել են «Սան Կառլո» էլիտար ռեստորանում, որը հայտնի վայր է Անգլիայի մարզիկների համար։ Տղաները նստել են նույն սեղանի շուրջ ու իրենց պահել մտերիմների պես, չնայած իրենց ակումբների պատմական թշնամությանը։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Նոլիտոն «Տոտենհեմի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հանդիպումից առաջ հանգստյան օր է ստացել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից։ Իսկ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիից հետո խաղադաշտ չի մտնում վնասվածքի պատճառով։