Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն
Ըստ նախնական տվյալների, Վանաձորի ավագանու անդամի ընտրությունների արդյունքներով քաղաքի ավագանին կազմված կլինի հինգ քաղաքական ուժերից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա ներկայացմամբ, ընտրությունների արդյունքներով, Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ։
«Ակնհայտ է, որ առաջին քայլով մենք գնալու ենք մեր կենտրոնական կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ-ի հետ համագործակցության, իսկ այդ պարագայում մենք ունենում ենք 15 մանդատ», -հավելեց Աշոտյանը։
Նրա խոսքով, նույն համագործակցությունը կփորձեն անել նաև ընդդիմադիր դաշտում, ինչը «հետաքրքիր է»։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն բարդ բանակցային պարտնյորներ կլինեն նորելուկ կուսակցությունների համար. Աշոտյան
- Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը. Ասլանյանը՝ վանաձորցիներին
- Վանաձորի ընտրությունների նախնական արդյունքները
- «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է Վանաձորում գրանցած ընտրախախտումները
- Վանաձորում խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ջարդել հեռախոսը. Hetq.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան