
Դատախազությունն ուսումնասիրել է ՏԻՄ ընտրությունների հետ կապված 350 տեղեկություն
Հայաստանի գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ/: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Դրանցից 175-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ. Ոստիկանություն
- Ոստիկանությունը 53 տեղեկություն է ստացել ընտրությունների ընթացքից
- Սևանի քաղաքապետի թեկնածուն իրավապահներին հրաժարվել է հաղորդում տալ ընտրակաշառք բաժանելու մասին. Ոստիկանություն