Պահպանողականներն Իրանի նախագահական ընտրություններում նպատակ ունեն առաջադրել Ալի Աքբար Սալեհիի թեկնածությունը
Պահպանողականներն Իրանի նախագահական ընտրություններում նպատակ ունեն առաջադրել Ալի Աքբար Սալեհիի թեկնածությունը,-հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի մի խումբ պահպանողական պատգամավորներ 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններին նպատակ ունեն առաջադրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի թեկնածությունը, որը նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ընթացքում զբաղեցնում էր Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Մ. Ահմադինեժադի հետ հանդիպմանը վերջինիս հորդորել էր չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին՝ հիմնավորելով, որ ԻԻՀ նախկին նախագահի առաջադրումը երկիրը երկու բևեռների կբաժանի, ինչը դեմ է հեղափոխության և ժողովրդի շահերին:
Ի պատասխան հոգևոր առաջնորդի՝ Մահմուդ Ահմադինեժադն Ալի Խամենեիին հղած նամակում հավաստիացրել էր, որ նպատակ չունի առաջադրել իր թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում գործող քաղաքապետը պարտվել է
- Ախթալայում վերընտրվել է Խաչիկյանը
- Գառնիում կին թեկնածուն չի ընտրվել
- Սիսիանի քաղաքապետն աղբատար մեքենայի պատճառով գիշերները չի քնում