Իրանը կավելացնի նավթի արտահանումը օրական 150 հազար բարելով
Իրանը մտադիր է առաջիկա ամիսների ավելացնել նավթի արտահանումը օրական 150 հազար բարելով: Նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային հարցերով Իրանի Պետական նավթային ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Մոխսեմ Գամսարին:
Արտահանման աճը թույլ կտա օրական ծավալները 2.2 մլն բարելից հասցնել 2.35 մլն-ի: Գամսարին ընդգծել է, որ արտահանվող 600-650 հազար բարելը հասնում է եվրոպական շուկաներ,-փոխանցում է Gazeta.ru-ն:
Գամսարի խոսքով` ներկայումս ներքին սպառմանն ուղղվում է օրական 1.8 մլն բարել նավթ: Օրական 2.5 մլն բարել արտահանման հասնելը կդառնա բարդ և համալիր խնդիր: