Քաղաքական 13:15 03/10/2016 Հայաստան

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար կազմին ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին և տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսևորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսևորվել են լավագույն տեսակետից և որևէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսևորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը բարձր է գնահատել նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարևոր միջոցառումների համակարգողի պաշտոնում և վստահություն հայտնել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում ևս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: «Վիգե՛ն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը և, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության հաղորդմամբ, Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ Հանրապետության Նախագահը նշել է, որ Արմեն Գևորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում ևս, վստահաբար, կդրսևորի իր կամային հատկանիշները:

«Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման և համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար: Նա նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ և նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել:

«Կարողացել ենք այս տարիներին համակարգել և կանոնակարգել, որոշ դեպքերում նույնիսկ ավտոմատացնել կառավարման այն գործընթացները, որոնք կապված են Հանրապետության Նախագահի գործառույթների իրականացման հետ՝ լինեն դրանք քաղաքացիության խնդիրներ, կադրերի կառավարման խնդիրներ, թե հարցեր, որ վերաբերում են արտաքին այցերի կազմակերպմանը կամ պատվիրակությունների ընդունելությանը: Ձեր որոշմամբ այս աշխատակազմ վերադառնում է պարոն Գևորգյանը, որի ժամանակ իրականում մեծ հիմք է դրվել այն աշխատանքի, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև թիմի մեծ մասը, այնուամենայնիվ, պահպանված է, ինչպես և պետք է լինի քաղծառայության մեջ: Իրոք, կարծում եմ, որ սա փայլուն դրսևորում է նրա, թե ինչպես քաղծառայության ընձեռած երաշխիքները կարող են համադրվել քաղաքական այն նվիրվածության հետ աշխատակազմում, որը միշտ պետք է դրսևորվի բոլոր ներկաների կողմից: Եվ թեև այստեղ կա հայեցողական պաշտոնյաների ու քաղծառայողների մեծ խումբ, մենք միշտ աշխատել ենք որպես մեկ թիմ՝ մեկ նպատակի ծառայելով»,-նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների և՛ կարևորությունը, և՛ նշանակությունը մեր պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետև բավականին պատասխանատու ժամանակահատված ենք թևակոխում: «Վստահեցնում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի, և բոլորը դա զգան: Ուզում եմ նաև, Ձեր թույլտվությամբ, վստահեցնել պարոն Վիգեն Սարգսյանին, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ինքն արդեն նոր տեղում մեր աջակցությունն ու օժանդակությունն ամենօրյա ռեժիմում զգա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօր այստեղ ներկա գտնվող իմ գործընկերներին, որ այսքան տարիների ընթացքում բավականին բարձր մակարդակով և որակով աշխատանք են կատարել: Հուսով եմ, որ մենք համատեղ այդ ամենը կշարունակենք՝ բոլոր բարի ավանդույթները պահպանելով: Եվ ինչպես Դուք նշեցիք, պարոն Նախագահ, կփորձենք ամեն ինչ անել ևս մեկ աստիճան այդ ամենը բարձրացնելու և Ձեր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալ եմ և հուսով եմ, որ բոլորս միասին դեռ բավականին հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

ԱՐՄԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
2016թ. հունիսի 6-ից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}