Իրանական պետական բանկերի ղեկավարները կպատժվեն չափից բարձր աշխատավարձ ստանալու համար
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պետական սեկտորում աշխատող շուրջ 400 բարձրաստիճան պաշտոնյա պատժվելու է անչափ բարձր աշխատավարձ ստանալու պատճառով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ պետական բանկերի ղեկավարները ստանում են աշխատավարձ, երբեմն 50 անգամ ավելի բարձր պետական սեկտորում միջին աշխատավարձից:
Սրա հետ կապված իրանական խորհրդարանի խոսնակը հայտարարել է բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտան առանձին անհատների հարստանալ պետության հաշվին: