ՌԴ ՓՄՁ Կորպորացիան կաջակցի Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության հաստատմանը
Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա) և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշագրով կողմերը պլանավորում են հաստատել երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում` ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաև ձեռնարկատիրության և բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում:
Բացի այդ՝ ՓՄՁ կորպորացիան և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կխրախուսեն ռուսական և հայկական ՓՄՁ սուբյեկտների միջև համատեղ նախագծերի և համագործակցության այլ ձևերի ստեղծումն ու զարգացումը, այդ թվում առևտրաարտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, նորամուծությունների և յուրաքանչյուր կողմի համար առաջնային գործունեության ոլորտներում: