ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն բարդ բանակցային պարտնյորներ կլինեն նորելուկ կուսակցությունների համար. Աշոտյան
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի քանի մարզերում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եզրակացրել է՝ ՀՀԿ-ն մնում է քաղաքական համակարգի առաջատարը։
Նրա ներկայացրած տվյալներով, 292 համայնքներից 176-ում իրենց կուսակցության ներկայացուցիչները հաղթանակ են տարել։ «Այս ընտրությունները մեզ հույս են տալիս ոչ միայն քաղաքական արդյունքների, այլ նաև քաղաքական մշակույթի տեսանկյունից։ Քաղաքական մշակույթի նոր ձևերի դրսևորման ընտրություն են եղել այս ընտրությունները», -գնահատեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Քաղաքական առումով Աշոտյանը եզրակացրել է, որ «ավանդական ընդդիմադիր» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չպետք էր թերագնահատել, քանի որ այս ընտրություններում այդ կուսակցությունը վերահաստատեց իր դիրքերը և այն, որ «մրցունակ քաղաքական ուժ» է համարվում Գյումրիում։ Անսպասելի էր նաև, ըստ նրա, «Հայկական վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ-ի գրանցած արդյունքները, որ երկու քաղաքներում էլ գրավել է երրորդ տեղը։
Ինչ վերաբերում է քաղաքական նոր դերակատարներին՝ ԳԱԼԱ-ին և «Լուսավոր Հայաստանին», ապա ՀՀԿ-ականն ասաց. «Ողջունելի է, որ նոր դեպքերը հասնում են հաջողությունների, բայց ես այդ հաջողությունները չէի պրոյեկտի ամբողջ հանրապետության վրա, որովհետև ակնհայտ է, որ և ԳԱԼԱ-ի, և «Լուսավոր Հայաստանի» հաջողությունները այս փուլում լոկալ են։ Որքանո՞վ կհաջողվի այս նոր դերակատարներին ստանձնել գլոբալ քաղաքական առաջնորդություն, մեծապես կախված է ընդդիմադիր դաշտի հետագա զարգացումներից»։
Աշոտյանի խոսքով, այս արդյունքներից ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները «ավելի բարդ բանակցային պարտնյորներ կլինեն նորելուկ քաղաքական ուժերի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան