Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ. Ա. Նավասարդյան
«Հալեպի հետ կապված տխուր զարգացումներ եմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպմանն նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Մեզ համար ամենավատն այն է, որ մեր հայրենակիցներն են այնտեղ տուժում: Եթե չորս տարի առաջ մենք «SOS» չհայտարարեցինք ամբողջ աշխարհին, ինչը պետք է անպայման անեինք, գոնե հիմա ամեն ինչ անենք այնտեղ մնացած հայերին փրկելու համար»,-ասաց նա:
Ըստ դիվանագետի՝ Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ, ռազմական քաոս է այնտեղ տիրում և ոչ ոք չի կարողանում այդ հարցը լուծել. «Հիմա առաջ են քաշում «մաքուր երկինք» գաղափարը, սա կլինի Սիրիայի վերջը: Պատկերացրեք եթե «Իսլամական պետության» ահաբեկիչները այլևս ոչ մի զսպող ուժ չունենան: Այս մասին այդ զսպող ուժը ՌԴ և ԱՄՆ զորքերն են, սակայն վատն այն է, որ այնտեղ ամեն մեկն իր շահերն է առաջ տանում»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում մինչև տարեվերջ նոր սրացումներ կլինեն. արաբագետ
- Ռուսաստանին մեղադրում են Հալեպի հիվանդանոցներից մեկը ռմբակոծելու մեջ
- Սիրիական բանակը և կամավորականները ազատագրել են Հալեպի Շկեյֆ շրջանը
- Հալեպում դադարեցվել է ջրամատակարարումը ռազմական գործողությունների հետևանքով
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվել են նաև այսօր
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
- Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները
- Հալեպում հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան