Կապանում Դաշնակցությունը պարտվել է
Հոկտեմբերի 2-ին Սյունիք մարզի կապան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ Աշոտ Հայրապետյանը. Նա հավաքել է 8 702 ընտրողի ձայն։
Դաշնակցության թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը ստացել է 5 282 ձայն։ Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ից առաջադրված Արթուր Մարտիրոսյանը՝ 3 393 ձայն։
Կապանում ընտրացուցակներում գրանցված է եղել 30 380 ընտրող, բայց ընտրություններին մասնակցել են 18 022։ Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 519։
Հարակից հրապարակումներ`
- Տիմ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.87 տոկոսը
- Կապան. «1018 ընտրողից կքվեարկեն 600-ը, ոչ ավել»:
- Կապանում կուտակումներ կան, ընդհարումներ՝ ոչ
- Կապանի 38/10 տեղամասում աշխատանքային մթնոլորտ է
- Կապանում ակտիվ են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին