Սիրիայում մինչև տարեվերջ նոր սրացումներ կլինեն. արաբագետ
«Սիրիայում պատերազմական գործողությունները մտել են շատ ագրեսիվ և կտրուկ փուլ»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:
«Կոալիցիոն ուժերի կողﬕց իրականացվեց ռմբահարում Դեր Զորում գտնվող սիրիական կառավարական ուժերի ուղղությամբ, ինչը սիրիական կառավարական ուժերը գնահատեցին որպես բացահայտ ագրեսիա իրենց նկատմամբ: Սա հանգեցրեց նրան, որ կողﬔրն սկսեցին ﬔղադրել ﬔկը մյուսին և խանգարել հրադադարի պահպանմանը»,-ասաց արաբագետը:
Ըստ Քոչարյանի` հրադադարի հաստատման ուղղությամբ սկսված քաղաքական գործընթացը հույս էր ներշնչում, որ կարող է հաջողություն լինել, բայց այդպես չէ:
«Սրացուﬓ ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը: ԱՄՆ-ն ավելի շատ զբաղված է իր ներքին հարցերով, հետևաբար, առիթից օգտվելով, մյուս ուժերը Սիրիայում փորձում են ամրապնդել իրենց դիրքերը: Այդ տեսանկյունից իրավիճակը բարենպաստ է նախագահ Բաշար ալ-Ասադի համար»,-նշեց ապաբագետը:
ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողի կարծիքով, ստեղծված հնարավորություններից փորձում է օգտվել Ռուսաստանը` ձգտելով ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջանում և մինչև տարեվերջ ականատես կլինենք նոր սրացուﬓերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան