Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ճապոնացի գիտնականը
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է ճապոնացի պրոֆեսոր Յոսինորի Օսուﬕին «աուտոֆագիայի ﬔխանիզﬕ հայտնագործման համար»: Լուրը գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին հայտարարել Է Ստոկհոլﬕ Կարոլինյան ինստիտուտին առընթեր Նոբելյան կոﬕտեն:
1993 թվականին Օսուﬕն աշխարհում առաջինը հայտնաբերել Է այն գեները, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի գործընթացի համար: «Աուտոֆագիա» բառը կազմված է հունարեն «աուտոս», ինչը նշանակում է «ինքը» և «ֆագեին», որն էլ նշանակում է «ուտել» բառերից: Այդպիսով «աուտոֆագիա»-ն նշանակում է «ինքնակերություն», իսկ բջիջների նման սպառումը կարող է հանգեցնել հիվանդություների:
Յոսինորի Օսուﬕին ծնվել Է 1945 թվականին Ճահոնիայի Ֆուկուոկա քաղաքում: 1974 թվականին ստացել Է Տոկիոյի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան: Բազմաթիվ պարգևների դափնեկիր Է բջջային կենսաբանության բնագավառում: Նա դարձել Է Նոբելյան մրցանակ ստացած 25-րդ ճապոնացին:
Աղբյուրը գրում է, որ Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում դափնեկրի ընտրությունը հանձնարարել Է Ստոկհոլﬕ Կարոլինյան ինստիտուտին, որը հիﬓադրվել Է 1810 թվականին և ներկայում աշխարհի առաջատար կրթական ու գիտական բժշկական կենտրոններից ﬔկն Է: Նրան առընթեր ստեղծված Նոբելյան կոﬕտեն բաղկացած Է հինգ մշտական անդաﬓերից, որոնք իրենց հերթին իրավունք ունեն փորձագետների հրավիրել կոնսուլտացիաների համար:
Բժշկության բնագավառում մրցանակը շնորհվել Է 106 անգամ: Աﬔնաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել Է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի հաոյտնաբերման համար, աﬔնատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին օնկոգեն վիրուսների հայտնաբերման համար: Այդ պարգևի դրամական բաղադրիչի չափն այս տարի, ինչպես և նախորդ երեք տարվա ընթացքում, հասնում Է 8 մլն կրոնի (932 հազար դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան