Չեխիայի նախագահն առաջարկել է փախստականներին անմարդաբնակ կղզիներ ուղարկել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը փախստականներին Եվրոպայից արտաքսելու մասին է արտահայտվել: Նրա կարծիքով, նրանց կարելի է ուղարկել Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ կամ հունական կղզիներ, որտեղ ոչ ոք չի բնակվում: Լուրը գրում է Rosbalt.ru-ն:
«Իհարկե, ես հասկանում եմ Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում քաղաքացիական մարտերի դաժանությունը: Բայց մենք խոսում ենք ոչ թե այնտեղ գտնվող մարդկանց, այլ տնտեսական միգրանտների»,-պարզաբանել է պետության ղեկավարը:
Նա նաև նշել է, որ խոսքը Ռուսաստանից և Ուկրաինայից միգրանտների մասին չէ, այց բացառապես մուսուլմանների, քանի որ նրանց մշակույթը «բոլորովին համատեղելի չէ եվրոպականի հետ»:
Զեմանը կտրականապես դեմ է Չեխիայի տարածքում փախստականների ընդունելությանը և դեմ է արտահայտվում կառավարության այն նախաձեռնությանը, որով ցանկանում են թուրքական ճամբարներից փախստականներ վերցնել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երիկրը պետք է մերժի փախստականներ ընդունելու բոլոր հարցումները, որպեսզի կանխի «բարբարոսական հարձակումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան