Սիսիանում գործող քաղաքապետը պարտվել է
Հոկտեմբերի 2-ին Սյունիք մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը՝ ստանալով 4 033 ձայն։
Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պարտվել է՝ նա հավաքել է 3 179 ընտրողի ձայն։ Նրանք երկուսն էլ անկուսակցական են, բայց Սարգսյանին սատարում էր Հանրապետական կուսակցությունը։
Տղամարդկանց հետ մրցակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության կին թեկնածու Սրբուհի Գրիգորյանը ստացած ձայների քանակով զգալի զիջում է. նա հավաքել է ընդամենը 173 քվե։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպիսին են այս պահի դրությամբ ընտրությունների արդյունքները. Real elections
- Տիմ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.87 տոկոսը
- Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
- Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակիցների թիվը անցել է 40 տոկոսից
- Հայաստանի ՏԻՄ ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28.18 %-ը
- Այսօր 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին