![](https://panorama.am/news_images/551/1652755_1/1.thumb.jpg)
Վիրահայոց թեմը մասնակցել է Վրաստանում Հռոմի պապին նվիրված միջոցառումներին
Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Վրաստանում երկօրյա հյուրընկալության պատվին կազմակերպված միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել Վիրահայոց թեմը: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը, հրավիրված լինելով հյուրընկալության առիթով կազմակերպված միջոցառումներին, ներկա է գտնվել Վրաստանի նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի հետ երկրի նախագահի, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմից:
Վազգեն Սրբազանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում մասնակցել է նաև Համայն Վրաստանի կաթողիկոս –պատրիարք Իլիա Երկրորդի կողմից Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը:
Վիրահայոց թեմի հավատացյալները Թեմի առաջնորդի գլխավորությամբ ներկա են գտնվել Թբիլիսիի Մ.Մեսխիի անվան մարզադաշտում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, որի ավարտին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Միջոցառումներին Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Թեմի իրավական և համագործակցության հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:
Վիրահայոց թեմն իր աջակցությունն է բերել նաև Հռոմի պապի ժամանման աշխատանքներին, որոնց մեջ ընդգրկված են եղել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների երգչախմբերը և Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)