«Սպարտակի» երկրպագուն թիմի պարտությունից հետո փորձել է ինքնասպան լինել
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուն ծանր է տարել Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում սիրելի թիմի` «Զենիթից» 2:4 հաշվով կրած պարտությունը և որոշել է վերջ տալ կյանքին:
Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, ոստիկանները տղամարդուն հազիվ են համոզել չցատկել շենքի 13-րդ հարկից: Նշվում է, որ պոտենցիալ ինքնասպանի հետ աշխատում են մասնագետները:
Հավելենք, որ 9-րդ տուրից հետո Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 19-ական միավորով գլխավորում են հենց «Սպարտակն» ու «Զենիթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա