Կարեն Խաչանովը բարձրացել է միանգամից 46 հորիզոնականով
Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով Չինաստանի Չանդու քաղաքում ընթացող «Chengdu Open» անվանումը կրող մրցաշարի եզրափակչում 6:7, 7:6, 6:3 հաշվով առավելության էր հասել իսպանացի Ալբերտո Ռամոսի նկատմամբ, ATP-ի վարկանշային սանդղակում 101-րդ տեղից բարձրացել է 55-րդ հորիզոնականը` միաժամանակ դառնալով 3-րդ ռակետը Ռուսաստանում: Նրան շրջանցում են միայն Անդրեյ Կուզնեցովն ու Միխայիլ Յուժնին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Նախորդ շաբաթվա համեմատ առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջին տեղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, 2-րդը` անգլիացի Էնդի Մարեյը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Շվեյցարիան ներկայացնող Սթեն Վավրինկան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա