Կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար բասկետբոլիստը որակազրկվել է
Բասկետբոլի ազգային ասոցիացիան 8 խաղով որակազրկել է «Սակրամենտո Կինգս» թիմի բասկետբոլիստ Դարեն Կոլիսոնին` տնային բռնության համար: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի վերջին` Հյուսիսային Կարոլինայում գտնվող բասկետբոլիստի տանը: Ոստիկանները բռնության հետքեր են հայտնաբերել նրա կնոջ մոտ և ձերբակալել են Կոլիսոնին:
Մարզիկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրավապահ մարմինների հետ և 20 օր անցկացրել է բանտում: Բասկետբոլի ազգային ասոցիացիան Կոլիսոնին թույլատրել է մասնակցել մարզումներին և միջմրցաշրջանային հանդիպումներին, սակայն հոկտեմբերի 25-ին մեկնարկող առաջնության մեկնարկային հանդիպումները նա ստիպված է բաց թողնել: Բացի այդ, 29-ամյա Կոլիսոնն իր աշխատավարձից չի ստանա 380,000 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա