Նոր նշանակումներ. Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարն է
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել կառավարությունում նոր նշանակումների մասին: Այսպես, Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ նշանակվելով պաշտպանության նախարար:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը՝ ազատվելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանգրով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
ՀՀ Զու ԳՇ պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԳ նախարար է վերանշանակվել Էդվարդ Նալբանդյանը:
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:
Մասնագիտական գործունեություն
2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)
Կրթություն
1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)
1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
• Դիվանագիտության պատմություն,
• միջազգային հարաբերություններ
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Նախագահին առընթեր
Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
• Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
• Մասնագիտացում` անձնակազմի կառավարում
Պարգևներ
•«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
• Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
• Մովսես Խորենացու մեդալ (2007)
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)
Այլ գործունեություն
• Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ
• «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին