Բիզնեսի տեսանկյունից Ռոնալդուն հավասարը չունի
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի կենտրոնում 4-աստղանի հյուրանոց է բացել: Այն կրում է «Pestana CR7» անվանումը և տեղավորում է 82 համար: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Կյանքը միայն ֆուտբոլը չէ: Անկասկած` ֆուտբոլն իմ կիրքն է, բայց պետք է մտածել ապագայի մասին: Իմ ֆուտբոլային կենսագրությունն անցնում է Լիսաբոնով, որտեղ ես ապրել եմ 7 տարի: Եվ ես պարզապես չէի կարող այստեղ հյուրաոց չբացել»,- հայտարարել է Ռոնալդուն:
Ապագայի մասին մտածելով պորտուգալացի ֆուտբոլիստը կրկնել է Լա լիգայի իր վատագույն մեկնարկը` 4 խաղում դառնալով մեկ գոլի հեղինակ: Փոխարենը` նա հավասարը չունի բիզնեսի տեսանկյունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քրիշտիանուն նույն բրենդով հյուրանոց էր բացել իր հայրենի Մադեյրայում, իսկ ապագայում պլանավորում է հյուրանոցներ ունենալ Մադրիդում և Նյու-Յորքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա