Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը առաջին 2 տուրերի հանդիպումներն ավարտել են հաղթանակով
Մեն կղզում մեկնարկել է «Այլ օֆ Մեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Հայաստանը մրցաշարում ներկայացնում են շախմատի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը իրենց առաջին երկու տուրերի հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ Հրանտ Մելքումյանը տարել է մեկ հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա