Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
Ընտրական գործընթացները ցանկացած երկրի ժողովրդավարության ողնաշարն են, եթե այդ քաղաքական կամպանիայի ժամանակ հասարակության քաղաքական ուժերի նկրտումները, ցանկությունները, ծրագրերը, ձայները չեն արձանագրվում, կամպանիաները համարվում են ձախողված,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, այդ կամպանիաների ընթացքում հիմնական խաղացողը քաղաքական ուժերն են, դրանց մեջ կա լուրջ խաղացող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Շատ երկրներում ԿԸՀ-ն ուղղակի իսկապես վերդիկտ կայացնող, քաղաքական մթնոլորտի վրա ազդեցություն ունեցող, քաղաքական կուսակցությունների վրա լուրջ խաղացողի ազդեցություն ունեցող միավոր է: Դուք երբեք չպայքարեցիք այդ միավորը դառնալու համար»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ եթե առաջ Հայաստանի ԿԸՀ-ն իրավունք ուներ կեղծելու ընտրությունները, հիմա այդ իրավունքն էլ չունի:
Ըստ նրա, այնքան է մշակվել համակարգը, որ մարդու ազատ քվեարկելու իրավունքը խոչընդոտում են ոչ թե ընտրական ընթացքում, այլ ընտրություններից առաջ: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Վանաձորում, Գյումրիում ականատես եղան, որ իջել է կաշառքի որակը. «Մարդ ամաչում է, որ այս երկրի քաղաքացին է, որ այդպես են մարդուն նվաստացնում՝ բաղնիքում լողանալու տոմսեր, ժամկետն անցած թեյի տուփեր, 1000 դրամանոց ակնոցներ: Պետական հիմնարկները մասսայական քաղաքացուն ահաբեկում էին, վախեցնում: Ընտրությունների գալիս էին վախեցած»:
Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում բացառվում է ընտրություն միջոցով իշխանության փոփոխությունը:
«Հնարավոր չէ, որ քաղաքական իշխող ուժը 40-50 տոկոս ստանա իր 20-րդ տարում, հնարավոր չէ, օրինաչափ չէ: Չի կարող այսպես լինել: Սա լուրջ քաղաքական խնդիր է: Մի երկրում, որտեղ չկա ընտրության իրավունք, չկա ազատ կամքի արտահայտության իրավունք, չկա քվեաթերթրիկը որպես երկրի ճակատագիրը որոշ գործիք, այդ երկիրը կործանվում է: Այսպես չի կարելի, քվերակող չունենք արդեն»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
- Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան