Բալոտելլիի կարմիր քարտը չեղյալ կհամարվի
«Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլիի կարմիր քարտը, որը նա ստացել է «Լորյանի» հետ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, չեղյալ կհամարվի։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հանդիպման գլխավոր մրցավար Օլիվյե Տյուալը խոստովանել է իր սխալը՝ հաղորդելով, որ երկրորդ դեղին քարտը, որը նա ցույց է տվել Բալոտելլիին, անարդարացի էր։
Այսպիսով՝ հոկտեմբերի 14-ին 26-ամյա հարձակվողը կարող է մասնակցել «Լիոնի» հետ խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելլին 3 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում և խփել 5 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա