ԵՏՄ-ն Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր կկնքի
Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը սկսել են առևտրատնտեսական համագործակցությանն ուղղված բանակցությունները: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:
«Մեր չինացի գործընկերների և Եվրասիական տնտեսական միության միջև տեղի են ունենում առևտրատնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ, որի արդյունքում կընդունվի համաձայնագիր»,- հայտարարել է Դենիսովը:
Դեսպանը նաև նշել է, որ ավելի վաղ տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ բանակցությունների մեխանիզմները մշակելու, ինչպես նաև փորձագետների պարբերաբար հանդիպումների վերաբերյալ:
«Ավելին՝ կողմերը արդեն փոխանակվել են որոշակի հետագա համաձայնագրի նախապատրաստման մշակումներով, այսինքն աշխատանքն ընթացքի մեջ է»,- նշել է Դենիսովը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության հիմքի վրա, որը գործառնում է 2015թ.-ի հունվարի 1-ից: ԵՏՄ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. ՀՀ-ի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները հարաճուն զարգացում են ապրում
- Պուտինի այցը Չինաստան ռուս-չինական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի
- Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտի արտահանումը Հայաստանից Չինաստան կավելացվի
- Reuters. «Գործակալ Սնոուդենի հայտարարությունը բացասաբար է ազդել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա»