ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են. Շարմազանով
Ընտրական հանձնաժողովի դերն ընտրական գործընթացում չափազանց մեծ է,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հեռու եմ այն մտքից, որ թե ԿԸՀ-ն, թե Հայաստանում իշխանությունները, քաղաքական ուժերը իդեալական են, բայց պետք է փաստել, որ վերջին տարիներին ընտրական գործընթացների բարելավում է նկատվում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման տարիներին ԿԸՀ-ն հասել է լուրջ հաջողությունների»,- նշեց նա՝ հավելելով, որ ԿԸՀ-ի գործունեության արդյունքների լավագույն գնահատականը տալիս են միջազգայն դիտորդները:
«2011 թվականից առ այսօր որևէ միջազգային դիտորդական առաքելություն հարցականի տակ չի դրել ոչ ընտրության արդյունքները, ոչ էլ ԿԸՀ նախագահի, անդամների պրոֆեսինոլիզմը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Խոսելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին, Էդ. Շարմազանովն ասաց, որ ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք ունեն կառույցներ, տարիների պատմություն, գիտեն աշխատել սկզբնական կառույցներում, ընտրությունների ժամանակ, ներկայացնել ծրագրեր:
«ՏԻՄ ընտրություններին ձայն են տվել այն քաղաքական ուժերին, որոնք որ աշխատել են: ՀՀԿ-ն ստացել է Վանաձորում մոտ 38 տոկոս, Գյումրիում՝ 30-ից ավելի, այսինքն շուրջ 60-70 տոկոս ձայներ մեր քաղաքացիները մյուս կուսակցություններին են տվել: Սա բազմակարծություն է, մրցակցային ընտրություն է եղել»,- ասաց նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի, ՀՀԿ-ն երբեք նպատակ չունի աշխատելու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, կողմնակից է ազատ մրցակցություն: Էդ. Շարզմազանովի խոսքով՝ ով ուզում է հասնել հաջողության, պետք է քրտնաջան աշխատի, օգտագործի ոչ միայն ԱԺ ամբիոնը, այլ բոլոր գործիքները, որոնք կան քաղաքական կուսակցությունների զինանոցում:
Հարակից հրապարակումներ`
- Ա.Մանուկյան. Իջել է կաշառքի որակը
- Իշխան Խաչատրյան. Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
- Արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են. Տիգրան Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան