Այլևս նման հնարավորություն չենք ունենա. Մարուքյան
«Բացառիկ հնարավորություն ունենք կոնկրետ Վանաձորում այս և առաջին անգամ Հայաստանում ունենալու Հանրապետական ընդդիմադիր խմբակցություն,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն ստացել է 13 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, այսինքն կոալիցիոն գործընկերով միասին ունեն 15 մանդատ:
««Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունները միասին ունեն 18 մանդատ: Ընդդիմադիր ուժերով կարող ենք Վանաձորում տեղական մակարդակում ձևավորել բազմակուսակցական տեղական ինքնակառավարման մարմին, համամասնորեն բաշխելով տեղական իշխանությունը տվյալ քաղաքական ուժերի թիմերի միջև՝ իրականացնել մեր համատեղ ծրագրերը հանուն Վանաձորի և հանուն վանաձորցիների»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ այս բացառիկ հնարավորությունը բաց թողնելու պարագայում այլևս նման հնարավորություն չեն ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Երեք կուսակցություններ Վանաձորում կարող են ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ. Մարուքյան
- Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին